Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Ստորագրել եք թուղթ, որը Բաթումի ու Ալեքսանդրապոլի պայմանագրերի նման մնալու է հայոց պատմության էջերում»․ Գեւորգ Պապոյանը՝ ԱԺ ընդդիմությանը

Հոկտեմբեր 03,2023 10:55

«Ընդդիմության ջղաձգումներին պետք է վերաբերվել հասկանալիորեն։ Երեք տարի խոսել դավաճանությունից, երեք տարի խոսել կապիտուլյացիայից, հողատվությունից, ազգադավությունից, բայց հետո գնալ ազգադավությամբ զբաղվել, դավաճանությամբ ու հողատվությամբ զբաղվել եւ ստորագրել թուղթ, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չկա:  Դա այնպիսի բան է, որը Բաթումի պայմանագրի, Ալեքսանդրապոլի պայմանագրի նման մնալու է հայոց պատմության էջերում եւ որպես խարան ձեր դեմքին»,- ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթին։ 

Բանավեճ տեղի ունեցավ ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների միջեւ։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանին․ «Պարոն Օհանյան, զսպեք ձեր գնահատականները, որովհետեւ նմանատիպ գնահատականներ կարող են բոլոր տեղերից հնչել»։

Գեւորգ Պապոյանը շարունակեց․ «Երեք տարի շարունակ ինչ ասես արեցիք, որ դռներն ասես չգնացիք, որպեսզի Հայաստանում կարողանաք զավթել իշխանությունը։ Չստացվեց Հայաստանում զավթել իշխանությունը, բայց հաջողվեց զավթել իշխանություն Լեռնային Ղարաբաղում։ Եվ ի՞նչ տեղի ունեցավ, նախ զավթեցին իշխանությունն Ազգային ժողովում, դաշնակցական ԱԺ նախագահ ընտրեցին, հետո անցան զավթման երկրորդ փուլին, իրենց ուզած նախագահին ընտրեցին։ Մի հրճվանք այստեղից, երկու խմբակցությունների ղեկավարները հայտարարություններ են տարածում, հայտարարություններ, շնորհավորանքներ։ Տեսանք՝ ինչ եղավ, մեկ շաբաթ հետո կապիտուլյացիան ստորագրեցիք։ Այ, կապիտուլյացիան դա էր, 2020 թվականի նոյեմբերին Հայաստանը կապիտուլյացիա չի ստորագրել, 2020 թվականի նոյեմբերին Հայաստանը պատերազմի դադարեցման մասին թուղթ է ստորագրել՝ Հայաստանի համար վատ պայմաններով։ Կապիտուլյացիան դուք եք ստորագրել, հետեւաբար, այո, կապիտուլյանտն էլ եք դուք, հողատուն էլ եք դուք, դավաճանն էլ եք դուք»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031