Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեր պատմության ընթացքում ինչքան կապիտուլյացիա կա, ձեր կուսակցության վրա է, պարոն Մինասյան»

Հոկտեմբեր 03,2023 10:43

«Պարոն Մինասյան, լո՞ւրջ եք ասում, ինչ ասում եք, ազգակործա՞ն։ Ո՞ւմ եք ազգակործան ասում։ Այդ ազգակործան բառն ասելուց խնդրում եմ ձեր երեսի անկյունը ճիշտ ուղղությամբ տարեք։ Կարո՞ղ է գիտեք, չենք տեսել, չենք հիշում՝ էդ ի՞նչ էյֆորիայի մեջ էիք, էդ ո՞նց էիք տոնում ու նշում, որ Արցախում իշխանազավթում եք իրականացրել»,- ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթին պատասխանեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Չենք հիշո՞ւմ, որ ձեր գործընկերն ասում էր՝ այս իշխանափոխությամբ մենք ապացուցեցինք, որ Լեռնային Ղարաբաղն ի դեմս Ռուսաստանի ունի հզոր դաշնակից։ Ո՞ւր էր, պարոն Մամիջանյան, ձեր դաշնակիցը։ Չեք հիշո՞ւմ, որ ասում էիք՝ այսուհետ իշխանությունը Լեռնային Ղարաբաղում հայրենասերներինն է։ Ո՞ր հայրենասերներինը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման հրամանագիր են ստորագրո՞ւմ։ Առհասարակ մեր պատմության ընթացքում ինչքան կապիտուլյացիա կա, դա ձեր վրա է, պարոն Մինասյան, ձեր կուսակցության վրա է, ձեր խմբակիցների վրա։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա ասելով ման էիք գալիս, գոռգոռում էիք պատերի տակ, գնացիք աշխարհի ամենաիսկական կապիտուլյացիան ստորագրեցիք։ Դուք ստորագրեցիք, ձեր քաղաքական խմբակը ստորագրեց։ Տո ազգակործանն էլ եք, կապիտուլյանտն էլ եք, հողատուն էլ եք»,- հայտարարեց Վահագն Ալեքսանյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավորները տեղից հանդիմանեցին Վահագն Ալեքսանյանին։ «Դուք թշնամի եք»,- հայտարարեց Էլինար Վարդանյանը։ «Հանգստացեք, տիկին։ Զսպեք ձեր էմոցիաները»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031