Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է ստիպել, որ Ադրբեջանը հաշվի նստի արցախահայության գործոնի հետ. «Փաստ»»

Հոկտեմբեր 03,2023 10:34

Թուրքիայի չափից շատ հզորանալու դեպքում Արևմուտքը ևս կարող է անհանգիստ լինել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այն կարող է դուրս գալ արևմտյան ուղեծրից ու իր ինքնուրույն պահանջները թելադրել Արևմուտքին, մանավանդ որ Թուրքիան իրեն երբեք չի նույնացրել արևմտյան քաղաքակրթության հետ։ Անգամ հիմա է Թուրքիան նախապայմանների լեզվով խոսում Արևմուտքի հետ, տարբեր պահանջներ է դնում, ուստի կարելի է պատկերացնել՝ ինչպես կպահի իրեն, երբ պանթուրքական ծրագրերն իրականություն դառնան։ Չհաշված, որ Թուրքիան սպառնում է ՆԱՏՕ-ի մյուս անդամ Հունաստանին և քիչ-քիչ ներթափանցում Բալկաններ։ Ուստի, արտաքին ուժերի շահերից է բխում, որ կանխվի թուրքական էքսպանսիոնիզմը, իսկ դրա ճանապարհին անհրաժեշտ էր, որ Արցախը մնար հայկական՝ որպես անհրաժեշտ պատվար։ Ներկա պահին գուցե կշեռքի ծանրությունը լիովին թեքված է Ադրբեջանի կողմը, բայց դիվանագիտական աշխատանքի արդյունքում չպետք է թողնել, որ այդպես մնա։

Անհրաժեշտ է ստիպել, որ Ադրբեջանը հաշվի նստի արցախահայության գործոնի հետ ու իրեն թույլ չտա կամայականություն ցուցաբերել, առավել ևս՝ Արցախի հարցն ամբողջությամբ լուծած համարել հօգուտ իրեն։ Մյուս կողմից էլ՝ պետք է արցախահայությանը հնարավորինս պահել Հայաստանում, համապատասխան պայմաններ ապահովել նրանց կեցության համար: Դա առավել քան անհրաժեշտ է մեր հայրենիքում և շրջակա տարածաշրջանում։ Առանց այն էլ մերձավորարևելյան տարածաշրջանը տեղի ունեցող հախուռն գործընթացների արդյունքում հայաթափվում է, իսկ Լիբանանի, Իրաքի, Սիրիայի, Իրանի մեր համայնքները ժամանակի ընթացքում նվազում են, ինչի արդյունքում ավելի բարդ աշխարհաքաղաքական պայմաններ են ստեղծվում Հայաստանի համար։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031