Ոչ մի ՔՊ-ական` սկսած Նիկոլ Փաշինյանից, վերջացրած Մեղրիում ապրող շարքային կուսակցականով, թող չուրախանա այն փաստից, որ այսօր փողոցները դատարկ են, եւ մարդիկ չեն կոտրում իրենց գլուխները` Արցախը հանձնելու եւ մեզ այսքան ցավ ու տառապանք պատճառելու համար: Իհարկե, այս անհայրենիքների թայֆային հաջողվեց կոտրել հայի ոգին, պայքարի կամքը, հուսահատություն, անզորություն, անտարբերություն սերմանել: Բայց դա չի նշանակում, թե մարդիկ իրենց կողքին են, իրենց հետ համամիտ են կամ իրենց հանդեպ համակրանք ունեն:
Հայրենիք հանձնելն ու հայրենիք վտանգելն անմեղ բաներ չեն եւ անգամ համեմատության եզր չունեն այն բոլոր մեղադրանքների հետ, որ ժամանակին մենք հնչեցնում էինք նախկին իշխանությունների հասցեին: Մանավանդ այդ նախկին մեղադրանքներն էլ են այսօր արդիական, նաեւ բնորոշ բոլոր իշխանություններին` անխտիր: Ուղղակի երբ երկիր ենք կորցնում, սրա-նրա թալանի ու գողության ետեւից ընկնելու ժամանակը չէ:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: