Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱԿ–ի առաքելությանը զարմացած է, թե ինչ «անսպասելի կերպով» է Արցախի բնակչությունը լքել իր տները, և «այն տառապանքներից, որոնց առերեսվել է այս փորձության ընթացքում»

Հոկտեմբեր 03,2023 09:52

«Ամերիկայի ձայն»․ Հոկտեմբերի 2-ին ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել հաղորդագրությամբ՝ Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի մշտադիտարկման առաքելություն գործուղելու մասին:

Հայտարարության մեջ ասված է. «ՄԱԿ-ի դիտորդական թիմը՝ Ադրբեջանում մշտական համակարգող Վլադանկա Անդրեևայի գլխավորությամբ, երեկ այցելել է Ադրբեջանում գտնվող Ղարաբաղի շրջան։ Առաքելությունը նպատակ ուներ գնահատել իրավիճակը տեղում և բացահայտել ինչպես [այնտեղ] մնացած, այնպես էլ հեռացող մարդկանց մարդասիրական կարիքները: Թիմի կազմում ընդգրկված էին նաև ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի համակարգող բաժնի տնօրեն Ռամեշ Ռաջասինգհեմը, ինչպես նաև Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության (UNHCR), ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչները:

Առաքելությունն այցելեց Խանքենդի քաղաք (Ստեփանակերտ․-խմբ), ուր հանդիպեց մարդկանց ու համայնքի ներկայացուցիչներին և տեղում գնահատեց առողջապահության ու կրթության հետ կապված իրավիճակը: Քաղաքի այն հատվածներում, որտեղ թիմն այցելել է, քաղաքացիական հասարակական ենթակառուցվածքներին, ներառյալ՝ հիվանդանոցներին, դպրոցներին և բնակարաններին, ինչպես նաև մշակութային և կրոնական կառույցներին վնաս հասցված չէ: Ոչ մի խանութ բաց չի եղել։

Առաքելությունը նկատել է, որ Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը պատրաստվում է վերսկսել քաղաքում առողջապահական ծառայությունների և որոշ՝ հիմնական կոմունալ ծառայությունների գործունեությունը։ Թիմը համայնքների ներկայացուցիչներից տեղեկացել է, որ Ղարաբաղում մնում է 50-ից 1000 էթնիկ հայ: Առաքելությանը զարմացած է, թե ինչ անսպասելի կերպով է տեղի բնակչությունը լքել իր տները, և այն տառապանքներից, որոնց առերեսվել է այս փորձության ընթացքում:

Թե՛ հարցված տեղի բնակչության, թե՛ մյուսների կողմից առաքելությունը որևէ տեղեկություն չի ստացել՝ վերջին հրադադարից հետո խաղաղ բնակիչների նկատմամբ բռնությունների [կիրառման] մասին:

Առաքելությունը չի նկատել ավերված գյուղատնտեսական ենթակառուցվածքներ, կամ ճանապարհին սատկած կենդանիներ:

Թիմը ընդգծում է վստահության ձևավորման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ այն ժամանակ ու ջանք կպահանջի բոլոր կողմերից:

Առաքելությունն անցել է Լաչինի ճանապարհով մինչև Ադրբեջանի հետ սահմանային անցակետը՝ մի ճանապարհ, որով վերջին օրերին անցել են ավելի քան 100 հազար էթնիկ հայեր: Թիմը չի հանդիպել քաղաքացիական ավտոմեքենաների:

2020 թվականին վերադարձված տարածքների մաս կազմող Աղդամով անցնելիս առաքելությունը նկատել է ավերածություններ, ինչպես նաև վերականգնողական աշխատանքներ, որոնք ձեռնարկում է Ադրբեջանի կառավարությունը։

ՄԱԿ-ը նախատեսում է շարունակել կանոնավոր այցելությունները Ադրբեջանի [այդ] տարածաշրջան։

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ն արձագանքում է Հայաստանի ընդունող կենտրոններում [հանգրվան գտած] նոր ժամանածների կարիքներին: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA) [Հայաստանի] Սյունիքի, Վայոց Ձորի, Կոտայքի և Արարատի մարզերում փախստական կանանց և աղջիկներին ապահովում է առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաներով։ [Հայաստանի] Առողջապահության նախարարության հետ համագործակցաբար UNFPA-ը վերարտադրողական առողջության բավականին մեծ քանակությամբ փաթեթներ է բաժանել Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում՝ 150 հազար մարդկանց կարիքները հոգալու համար: Գործակալությունը նաև վերապատրաստել է տեղական 35 աշխատակցի՝ գենդերային բռնությանն արձագանքելու նպատակով։ Նախատեսվում է ստեղծել անվտանգ տարածքներ, որպեսզի զոհերը կարողանան օգտվել բժշկական և հոգեկան առողջության ծառայություններից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031