Ադրբեջանի խորհրդարանն այսօր վավերացրել է Վրաստանի հետ ռազմական համագործակցության պայմանագիրը։ Պայմանագիրը կնքվել էր 2023 թ․ ապրիլի 24-ին, Վրաստանի խորհրդարանի կողմից վավերացվել հունիսի 13-ին։
Ըստ պայմանագրի՝ երկրները համագործակցելու են հետևյալ ոլորտներում՝
ռազմական կրթություն, ուսուցում և վարժանքներ,
պաշտպանական և անվտանգության քաղաքականություն,
խաղաղապահ և մարդասիրական գործողություններ,
համագործակցություն ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում,
սպառազինությունների վերահսկում և զինաթափում,
ռազմական օրենսդրություն,
լոգիստիկա,
քաղաքացիական-ռազմական համագործակցություն,
պաշտպանական կիբերանվտանգություն,
ռազմական քարտեզագրություն,
ռազմաբժշկական ծառայություններ,
սոցիալական, սպորտային և մշակութային գործունեություն,
մարդասիրական ականազերծում,
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ։
Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է բոլոր ուղղություններով, քանի որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները վանում են բոլոր հնարավոր դաշնակիցներին, մինչդեռ թշնամական պետությունները ժամանակ չեն կորցնում նոր դաշնակիցներ և շահակից գործընկերներ ձեռք բերելու հարցում։
«Հայկական ալիք»