Ռուսաստանն աշխատում է ադրբեջանական կողմի հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար և հույս է հայտնում, որ Երևանը ևս քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Վալդայ» միջազգային ակումբում լրագրողների հետ զրույցում:
«Մեր խաղաղապահներն այս իրավիճակում անում են այն ամենը, ինչ կարող են: Մենք չենք կարող կանգնեցնել մարդկանց, որոնք ցանկանում են Ղարաբաղից հեռանալ Ռուսաստան»,-ասել է Լավրովը:
Նախարարի խոսքով՝ «ռուսական կողմն աշխատում է ադրբեջանցի գործընկերների և հարևանների հետ՝ Ղարաբաղում իրավիճակի կայունացման, այնտեղ վստահությունը ամրապնդելու համար, որպեսզի ստեղծվեն պայմաններ՝ բնականոն կյանք վերադառնալու, հայերի և ադրբեջանցիների համատեղ կյանքի համար»:
«Հույս ունեմ, որ Երևանում ևս շահագրգռված են այս հարցում և ջանքեր կգործադրեն դրա համար»,-հավելել է Լավրովը: