ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությունները, որոնք հնչում են Երևանից, Հայաստանի ղեկավարության ինքնիշխան ընտրությունն է: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի տարեկան 20-րդ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Եթե, ինչպես Հայաստանի որոշ ղեկավարներ են հայտարարել, իրենք, հիասթափվելով Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից, սեփական անվտանգության ամրապնդման միջոցներ պիտի փնտրեն իրենց գործընկերների շրջանում, ապա դա նրանց ինքնիշխան ընտրությունն է, Հայաստանի ղեկավարության ընտրությունը»,-ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ այն կապերը, որոնք դարեր ի վեր գոյություն են ունեցել ռուս և հայ ժողովուրդների միջև, չեն խաթարվի:
Կարդացեք նաև