Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից 30-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մասնակցել է Միջերկրածովյան կարգավորող մարմինների պլատֆորմի (MNRA) 22-րդ համաժողովին։
Միջերկրածովյան կարգավորող մարմինների պլատֆորմը, որը 2021 թ․ քվեարկության արդյունքում ՀՌՀ-ին միաձայն ընդունել է կառույցի անդամ, միավորում է 25 պետություն։
Համաժողովի ընթացքում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ժուռնալիստիկան և փաստերի ստուգումը, խոսքի ազատությունը, տեսանյութերի կարգավորումը օնլայն հարթակներում, ինչպես նաև ամփոփվել է գենդերն ու մեդիան և մեդիագրագիտություն աշխատանքային խմբերի արդյունքները։
Համաժողովի ընթացքում Ալբանիայի կարգավորող մարմինը ընտրվել է որպես պլատֆորմի նոր նախագահող երկիր, իսկ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը միաձայն՝ փոխնախագահող։
Կարդացեք նաև
Նշենք նաև, որ որոշվել է հաջորդ տարվա Միջերկրածովյան կարգավորող մարմինների պլատֆորմի (MNRA) 23-րդ համաժողովը անցկացնել Հայաստանում։
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ