Արցախից բռնի տեղահանված 100 520 քաղաքացի է տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, Հակարիի կամուրջը հատել է 21 700 տրանսպորտային միջոց։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտնեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «Նախորդ երեկոյից ցուցանիշը գրեթե չի փոփոխվել, սա նշանակում է, որ հիմնական մարդկային հոսքը դադարել է և առավելապես այնտեղ մնացել են պաշտոնատար անձինք և բնակչության ավելի քիչ զանգվածը»,– նշեց նա։
Բաղդասարյանը տեղեկացրեց, որ 89 167 անձ արդեն հաշվառվել է, 54 տոկոսը կամ 53 935 անձ արդեն իսկ օգտվել է պետության տրամադրած կացարանից։
«Բաշխվածությունը հետևյալ կերպ է` Արագածոտն 2 454, Արարատի մարզ` 13 050, Արմավիր` 5 186, Գեղարքունիք` 4 337, Լոռի` 2 363, Կոտայք` 13 297, Շիրակ` 2 558, Սյունիք` 5 089, Վայոց ձոր` 2 134, Տավուշ` 2 567»,– նշեց նա։
Նազելի Բաղդասարյանի խոսքով, այս շաբաթվանից սկսվելու են արդեն 100 հազարական դրամների բաշխումը։ «Այն բոլոր անձինք, որոնք ունեն բանկային քարտեր, ապա դրանց տվյալները պետք է փոխանցել միասնական սոցիալական ծառայությանը։ Մյուս մեր համաքաղաքացիներին հորդորում ենք բանկային հաշիվներ բացել ու այդ տվյալները ևս փոխանցել կենտրոն»,– ասաց նա՝ բանկային քարտեր չունեցող մեր հայրենակիցներին հորդորելով բանկային հաշիվներ բացել բանկերում՝ գումարի փոխանցումն արագ կազմակերպելու համար ։
Կարդացեք նաև
Նա ընդգծեց, որ ՀՀ կենտրոնական բանկի հետ արդեն կա պայմանավորվածություն, որ բանկային հաշիվները կբացվեն անվճար։
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ