Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Վելայեթի. «ՆԱՏՕ-ն վերջին շրջանում փորձում է ազդեցիկ դառնալ Հարավային կովկասում»

Հոկտեմբեր 02,2023 16:54

Ermenihaber.  Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի միջազգային հարաբերությունների գլխավոր խորհրդական Ալի Էքբեր Վելայեթին Իրանի ազգային «Farhikhtegan» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Հարավային կովկասում Հյուսիսատլանյտան դաշինքի (ՆԱՏՕ) կողմից ձեռնարկվող քայլերին:

Վելայեթին նշել է, որ ՆԱՏՕ-ն վերջին շրջանում փորձում է ազդեցիկ դառնալ հիշյալ տարածաշրջանում:

Նրա պնդմամբ՝ ամերիկացիները նպատակ ունեն անկայունացնելու իրավիճակը Հարավային կովկասում:

«Ամերիկացիները Թուրքիայի առաջարկությամբ Հարվային Կովկասը խառնելու նպատակով են մեջտեղ եկել: Եթե ամերիկացիները մտնեն Հարավային կովկաս, պետք է իմանան, որ հնարավոր չի լինելու տարբեր էթնիկ խմբերի դիմադրության ներքո մնալ, ինչպես նաև փախչել դրանից»:

Վելայեթին անդրադարձել է նաև վերջին տարիներին թուրք պաշտոնյաների և թուրքական մեդիայի կողմից շրջանառվող մի կետի, ըստ որի՝ իրանաբնակ ազերիները ճնշումների տակ են և թուրքական կառավարությունն իր պարտքն է համարում ազերիներին փրկելն այլ իրանական ինքնություն ունեցող էթնիկ խմբերի տիրապետությունից:

Եվ ի հերքում վերոնշյալի ասել. «Իրանաբնակ ազերիները Իրանի կարևոր մասն են: Հեղափոխությունից հետո 8 տարի ի վեր նրանց ղեկավարը եղել է էթնիկ ազերի, հիմա ևս»:

Հարցազրույցի վերջին հատվածում Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդականը նշել է, որ իրանաբնակ ազերիները դեմ են լինելու Իրանում էթնիկ ցնցումներ հրահրել ցանկացողներին և այն անձանց, ովքեր օգնություն են փնտրում սիոնիստներից:

«Իսրայելը, որոշ հիմքեր է ստեղծել Իրանի սահմանների մոտակայքում»,-եզրափակել է Վելայեթին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031