Լրահոս
Օրվա լրահոսը

Agos-ի անդրադարձը «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային

Հոկտեմբեր 02,2023 16:42

Ermenihaber. Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի  կայքում հրապարակվել է  «Զանգեզուրի միջանցքում համառության պատճառը» վերտառությամբ հոդվածը:

Հրապարակման մեջ նշվում է, որ 44-օրյա պատերազմից հետո ի հայտ է եկել «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցը, որը պետք է կապի Նախիջևանը ու Ադրբեջանը և անցնի Հայաստանի տարածքով: Մյուս կողմից նշվում է, որ  Հայաստանը պատրաստ է բացել տրանսպորտային կապուղիները, սակայն տրամաբանորեն դեմ է մի միջանցքի, որը չի գտնվի իր վերահսկողության տակ և կանցնի իր տարածքով։

Շեշտվում է, որ կարծես թե Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Իլհամ Ալիևը ցանկանում են իրականացնել այս նախագիծը՝ օգտվելով ռազմական ոլորտում Հայաստանի թուլությունից և Երևանի և Մոսկվայի միջև «առկա սառը քամիներից»։ Ըստ հրապարակման` դա հստակ երևում էր Էրդողանի եւ Ալիևի Նախիջեւանում արած հայտարարություններից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031