Գյումրիում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ալեն Արտուշի Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշակոթող
Սերժանտ, դիրքի ավագ Ալենը ծառայել է Հադրութում և 44-օրյա պատերազմի առաջին իսկ րոպեից հերոսաբար մարտնչել։
Հերոսի մահով ընկել է 3 տարի առաջ հենց այս օրը` հոկտեմբերի 1-ին, հանուն հայրենիքի չխնայելով ամենաթանկը` կյանքը։
Հերոսի հուշակոթողին ծաղիկներ են խոնարհել, հարգանքի տուրք մատուցել քաջորդու հարազատները, մարզպետի աշխատակազմի պատասխանատուները` աշխատակազմի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը, մարզպետի օգնական Գնունի Աղաբեկյանը, զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Մուշեղ Մարգարյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքապետարանի պատասխանատուներ, հյուրեր։
Կարդացեք նաև
Շիրակի մարզպետի աշխատակազմ