Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա Ստեփանակերտում մոտակա ժամերին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի խորհրդարանի իր աղբյուրը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողից Արցախի դեմ սանձազերծված հարձակումից հետո Բաքվի ու Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև առաջին հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին Եվլախում, երկրորդը՝ սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում, երրորդը՝ սեպտեմբերին 29-ին՝ դարձյալ Եվլախում։