Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր հայ հոգեւորականները դուրս են եկել Արցախից». Արցախի թեմ

Հոկտեմբեր 02,2023 14:18

Aravot.am-ը Արցախի հոգեւոր թեմից փորձեց պարզել՝ արդյոք բոլոր հոգեւորականները կարողացել են դուրս գալ էթնիկ զտման ենթարկված Արցախից: Արցախի հոգեւոր թեմից հետեւյալը փոխանցեցին. «Բոլորն իրենց հոտի հետ դուրս են եկել Արցախից»:

Հիշեցնենք, որ օրերս Ստեփանակերտի Մայր տաճարում Հրայր սարկավագի կողմից վերջին պատարագն էր մատուցվել։

 

Նշենք նաեւ, որ Monumentwatch.org անկախ ակադեմիական հարթակը, որ պարբերաբար արձանագրում է Արցախի մշակութային ժառանգության վիճակն ու փոփոխությունները, վերջին ահազանգերի թվում անդրադարձել է Ամարասի վանքի բռնազավթմանը, ի թիվս այլնի նշել, որ Ադրբեջանը պարտավոր է հետեւել մշակութային ժառանգության պահպանության միջազգային սկզբունքներին և պահպանել Ամարասի վանքի «ամբողջականությունը», «իսկությունը», «բացառիկությունը» և «մշակութային կարևորությունը»՝ սկզբունքներ, որոնք ամրագրված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ԻԿՕՄՕՍ-ի մի շարք դրույթներով։

Նշված է, որ բռնացավթված տարածքների համար ներկայումս կիրառելի են Հաագայի 1907 թ. օգոստոսի 18-ի «Պատերազմի օրենքների ու սովորույթների մասին» կոնվենցիային կից կանոնակարգի 42-րդ հոդվածը, համաձայն որի՝ «Օկուպացված է համարվում այն տարածքը, որը փաստացի գտնվում է թշնամու բանակի իշխանության ներքո»:

Monumentwatch.org -ը շեշտել է, որ բռնազավթված տարածքների իրավական հարաբերություններին են վերաբերում Ժնևի 4 կոնվենցիաները եւ Հաագայի 1954 թ. կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունները (1954թ․ և 1999 թ․), ինչպես նաեւ շատ հարցեր կարգավորվում են ՄԱԿ-ի կանոնադրությամբ եւ «jus ad bellum» սկզբունքով։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031