Ադրբեջանում ավարտվել է 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի գործի նախաքննությունը։ Գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան։ Այս մասին հաղորդում է «Թուրան» ադրբեջանական գործակալությունը։
Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է 2023թ․ հուլիսի 29-ին Լաչինում ապօրինաբար տեղադրված անցակետում, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավելի վաղ հայտարարել էր, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013թ․, ինչից հետո նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։
Ձերբակալված Վագիֆ Խաչատրյանը մեղադրվում է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ»: