Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում ավարտվեց մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էին Հայաստանի երեք ներկայացուցիչներ:
Տղաների խմբում գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը 11 հնարավորից վաստակել է 8,5 միավոր եւ պայքարն ավարտել 4-րդ հորիզոնականում:
Աղջիկների պայքարում Հայաստանի ազգային հավաքականի երիտասարդ անդամ, կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը ընդամենը կես միավոր է զիջել մրցանակային եռյակը կազմած շախմատիստուհիներին եւ 8,0 միավորով նույնպես բավարարվել է 4-րդ արդյունքով: Իսկ մեր երրորդ մասնակիցը՝ Ասյա Եդիգարյանը, 6,5 միավորով 36-րդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ