Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 480 դեպք, որից 164-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 90, դժբախտ պատահարի՝ 2, տեղափարափ անձրևի, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, վայրի կենդանիների հարձակման 1-ական, թունավորման, կեղծ ահազանգի, զինամթերքի հայտնաբերման՝ 3-ական, ինքնասպանության փորձի՝ 11, օձի նկատման՝ 23, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 65, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 173, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 40, հրդեհի կեղծ կանչի՝ 31 և 32 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 9 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 18 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 9 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 119, զոհվել՝ 11 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 7 մարդ:
Կարդացեք նաև
🔺Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն