2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ագրեսիայի և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցող բազմաթիվ նախաձեռնություններ և նախագծեր են իրականացվում: «ռեԱրմենիա» հարթակը ստանձնել է այդ նախաձեռնությունների ու նախագծերի համակարգումը մեկ վայրում՝ www.reArmenia.com կայքում:
«ռեԱրմենիա» համագործակցության հարթակում կա նոր ակտիվ էջ, որտեղ ներկայացված են դրամահավաքի և համագործակցության նախագծեր, որոնք աջակցում են տեղահանված արցախցիներին: Oրերս «ռեԱրմենիա»-ն հայտարարել էր, որ ելնելով իրավիճակից՝ արցախցիներին վերաբերող նախագծերի զննությունը կկատարի 1 աշխատանքային օրվա ընթացքում։ Մինչ հարթակում հայտնվելը նախագծերն անցնում են մանրակրկիտ զննություն՝ հարթակի «Վստահության և ապահովության» բաժնի կողմից։
Բոլոր այն անհատներն ու կազմակերպությունները, որոնք ցանկանում են իրենց գիտելիքով, կապերով, գույքային նվիրաբերությամբ կամ ֆինանսական միջոցներով աջակցել արցախցիներին, կարող են այցելել հարթակում ներկայացված «Գործ անողները` հանուն արցախցիների» էջ և ծանոթանալ արդեն ստուգված և վստահելի նախագծերին:
02/10-ի դրությամբ հարթակում ներկայացված են դրամահավաքի 3 և համագործակցության 2 նախագծեր։
Կարդացեք նաև
«ռեԱրմենիա»-ն համագործակցության հարթակ է։ Այն հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։ «ռեԱրմենիա»-ն իր հերթին ստեղծում է միջավայր փոխադարձ վստահության և թափանցիկության ապահովման համար, որն արդյունավետ համագործակցության հիմքն է։
«ռեԱրմենիա» համագործակցության հարթակ