Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմ ենք տարածաշրջանի միջազգային սահմանների և աշխարհաքաղաքական փոփոխությանը. Իրանի ԱԳՆ խոսնակ

Հոկտեմբեր 02,2023 12:52

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

Իրանի ԱԳՆ խոսնակը «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Էրդողանի հայտարարության մասին. «Մենք կողմ ենք տարածաշրջանի բոլոր երկրների շահերն ապահովող հաղորդակցական ուղիների զարգացմանը: Բայց միաժամանակ ընդգծում ենք, որ դեմ ենք միջազգային սահմանների և աշխարհաքաղաքական փոփոխությանը: Այս առնչությամբ մեր դիրքորոշումը հստակ հայտնել ենք: Վստահ ենք՝ այս խնդիրը պետք է երկխոսությամբ կարգավորվի»:

Հայաստանի ԱԽ քարտուղարի Իրան այցի կապակցությամբ Քանանին նշել է, որ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները: «Քննարկվել է նաև տարածաշրջանում ռազմական տեղաշարժերի հարցը: Իրանը Կովկասի զարգացումների շուրջ իր դիրքորոշումն է ներկայացրել, ընդգծել տարածաշրջանում և հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության, կայունության, կայուն անվտանգության հաստատման համար տարածաշրջանային և հարևանների հնարավորությունների օգտագործման հնարավորությունը»,- ասել է խոսնակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031