Tert.am. Երևան քաղաքի ավագանու ընտրության օրը քվեարկության ամբողջ ժամանակահատվածում ես չեմ գտնվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբում, այլ քվեարկության ավարտից հետո (23։00-ից հետո) եմ եղել այդ տարածքի միջանցքում, զրուցել ընկերներիս հետ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում պարզաբանել է ԿԲ խորհրդի անդամ Արտակ Մանուկյանն՝ անդրադառնալով սեպտեմբերի 17-ին իր՝ ՔՊ շտաբում գտնվելուն։
«Հայտնում եմ, որ նմանօրինակ ձևով աշխատանքի ժամից հետո կարող եմ հանդիպել, սրճել և զրուցել իմ ընկերների հետ ցանկացած վայրում»,-նշել է նա։
Մինչդեռ ԿԲ-ի պաշտոնական կայքում կարդում ենք, որ Կենտրոնական բանկի նախագահը, տեղակալները և խորհրդի այլ անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։
Կարդացեք նաև
Արտակ Մանուկյանի պնդմամբ՝ ինքն օրենքի խախտում չի արել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: