Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այժմ տեսնում ենք Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա առանցք, որտեղ նրանք ընդհանուր շահեր ունեն Կովկասում. Թոմ դե Վաալ

Հոկտեմբեր 02,2023 11:50

«Ազատություն». Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը ղարաբաղյան հիմնախնդրով մասնագիտացած փորձագետ Թոմ դե Վաալը մեծ ողբերգություն է որակում։ Առաջին պատասխանատուն, ըստ դե Վաալի Ադրբեջանի, նախագահ Իլհամ Ալիևն է, իսկ նրան կանաչ լույս տվել է Ռուսաստանը։ Ղարաբաղի ղեկավարությունը դեռ հավատում էր, որ Մոսկվան իրենց չի վաճառի, բայց հենց դա էլ տեղի ունեցավ, «Ազատության» հետ զրույցում ասաց փորձագետը։

 «2020-ի պատերազմը պետք է սթափության զանգ լիներ, որ պետք է իջեցնել պահանջը»

Հրայր ԹամրազյանՀամեմատաբար ազատ և արդար համաժողովրդական քվեարկության միջոցով ինստիտուտներ կառուցելու և իր կառավարություններն ընտրելուց հետո Լեռնային Ղարաբաղը կորցրեց ամեն ինչ ընդամենը մի քանի օրվա ընթացքում, փլուզվեց երեք տասնամյակ առաջ հաղթած Ադրբեջանի հարձակումների ներքո: Ի՞նչը սխալ գնաց։ Ի՞նչ պետք է արվեր, որպեսզի հնարավոր լիներ խուսափել, որպեսզի հնարավոր լիներ փրկել այն որպես ինքնավար մարզ։ Ի՞նչ տարբերակներ կային։

Թոմ դե Վաալ․ – Ինչպես ասացիք, Ղարաբաղն ուներ իր ինստիտուտները։ Այն ուներ իր խորհրդարանը, [Ստեփանակերտն ուներ] իր քաղաքապետարանը, նաև համալսարանը։ Սրանք բոլորը կառուցվել էին տարիների ընթացքում: Եվ ես ենթադրում եմ, որ նրանք բոլորը հիմա կանհետանան: Ով գիտի, թե ինչ է լինելու օրինակ համալսարանի հետ։ Ի՞նչ կարելի էր այլ կերպ անել։ Դե, ակնհայտորեն մենք գիտենք, որ ադրբեջանական կողմը ագրեսիվ մտադրություն ուներ։ Հայկական կողմում, կարծում եմ, դեռ պատրանք կար 2020 թվականի պատերազմից հետո, որ Ղարաբաղը կարող է նույն կերպ շարունակել։ Կարծում եմ, որ դա մեծ սխալ էր։ Կարծում եմ, որ 2020 թվականի պատերազմը պետք է սթափության զանգ լիներ, որ պետք է իջեցնել պահանջը, պետք է լրջորեն խոսել Ադրբեջանի հետ, սկսել խոսել ինքնավարության մասին, սկսել խոսել Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների մասին։ 2020 թվականի պատերազմից պետք է հասկանային, որ սպառնալիքը շատ ավելի իրական է։ Այսպիսով, կարծում եմ, որ հենց դա էր սխալ: Ինչպես ասացի, ես լսել եմ աղբյուրներից, որ Ղարաբաղի իշխանությունները խոսում էին Բաքվի, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, օրինակ, պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևի հետ, և այդ բանակցությունները Շուշիում տեղի էին ունենում մինչև ռազմական հարձակումը: Նրանք խոսում էին Բաքվի հետ, բայց դա արդեն մի քիչ ուշ էր։ Դա նշան էր, որ դրանից դեռ կարելի էր խուսափել, բայց կարծում եմ, որ հայկական կողմին ակնհայտորեն շատ հարցեր կան տալու։ Ինձ համար գլխավոր հարցը Ղարաբաղի ղեկավարության կողմից Ռուսաստանի նկատմամբ բավականին միամիտ վստահությունն է։ Նրանք դեռ հավատում էին, որ Մոսկվան իրենց չի վաճառի, բայց հենց դա էլ տեղի ունեցավ։

«Դա Ռուսաստանի համար երթուղի է դեպի հարավ, և դա ավելի կարևոր է այն պայմաններում, երբ Եվրոպայի հետ սահմաններն այժմ փակ են»

Հրայր Թամրազյան Հիմա, քանի որ մենք խոսում ենք Մոսկվայի և Ռուսաստանի դերի մասին, կմանրամասնե՞ք դա։ Կոնկրետ ո՞րն էր Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի վերջնական գրավման գործում: Մենք կարծում էինք, որ Ռուսաստանն ամենևին շահագրգռված չէ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նվաճմամբ, քանի որ այդ դեպքում նա կկորցներ իր դիվանագիտական շատ կարևոր լծակները տարածաշրջանի վրա։ Ի՞նչ կարող եք ասել այս փաստարկի մասին:

Թոմ դե Վաալ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր մենք ականատես ենք եղել փոփոխության, մենք տեսել ենք, թե ինչպես է Ռուսաստանը հրաժարվում Ղարաբաղի հարցում իր ավանդական քաղաքականությունից, որը ենթադրում էր աշխատանք երկու կողմերի հետ և իր հիմնական առաջնահերթությունը տեղափոխում է դեպի Ադրբեջան: Ինչո՞ւ է Ադրբեջանը կարևոր։ Մի քանի պատճառներով։ Մեկն այն է, որ դա Ռուսաստանի համար երթուղի է դեպի հարավ, դեպի Իրան և Թուրքիա՝ ցամաքով և Կասպից ծովի վրայով: Եվ դա ակնհայտորեն ավելի կարևոր է այն պայմաններում, երբ Եվրոպայի հետ սահմաններն այժմ փակ են: Կարծում եմ՝ ադրբեջանական ռեժիմը նույնպես [Ռուսաստանի համար] ծանոթ ռեժիմ է։ Նրանք հասկանում են միմյանց, խոսում են նույն լեզվով, մինչդեռ Մոսկվան և Երևանը նույն լեզվով չեն խոսում։ Ժողովրդավարության կամ մարդու իրավունքների մասին [Ռուսաստանում և Ադրբեջանում] խոսք չկա։ Նրանք հասկանում են միմյանց: Եվ կարծում եմ, երրորդ հանգամանքն այն է, որ Ադրբեջանը յուրօրինակ կամուրջ է դեպի Թուրքիա։ Հայաստանի և Արևմուտքի համար ցավալիորեն, մենք այժմ տեսնում ենք մի տեսակ Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա առանցք, որտեղ նրանք ընդհանուր շահեր ունեն Կովկասում, այն է՝ Արևմուտքին դուրս պահելը, թույլ Հայաստան ունենալը, Ռուսաստանի ԱԴԾ-ի, խաղաղապահների հսկողությամբ տրանսպորտային միջանցք կառուցելը։ Այսպիսով, ես կարծում եմ, որ դա դրա մի կողմն է: Ակնհայտ է, որ մյուս կողմը դա Փաշինյանի ու նրա կառավարության այս շրջադարձը դեպի Արևմուտք բազմաթիվ գործողություններով, ինչպիսիք են, Միջազգային քրեական դատարանին Հայաստանի սպասվող միանալը, կասկածի տակ դնելը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արժեքը, առաջին տիկնոջ Կիև ուղարկելը, ամերիկացիների հետ զորավարժություններ անցկացնելը։ Դա ակնհայտորեն զայրացրեց Ռուսաստանին։ Կարծում եմ՝ դա Փաշինյանի կողմից խիզախ քայլն էր, բայց գուցե չափազանց հապճեպ։ Դա չափազանց համարձակ էր ստեղծված հանգամանքներում: Եվ, հետևաբար, հստակ է, որ կայացվել է որոշում, որ «մենք կարող ենք զոհաբերել Ղարաբաղը, որպեսզի պատժենք Փաշինյանին, որպեսզի աշխատենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ»։

Հրայր ԹԱՄՐԱԶՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ says:

    Ես մեռա 3 տարի գոռալով,որ Թուրքիան Ադրբեջանն ու ՌԴ մեկ ծրագիր ունեն։
    Ես հասարակ մարդ, ես տեսնում էի,իսկ այս հարգարժան միջազգային փորձագետը այն էլ Ղարաբաղի գծով, նոր է տեսնում։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031