Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին ասվում է ՌԴ Պաշպանության նախարարության հոկտեմբերի 1-ին տարածած հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ պահպանվում է շարունակական փոխգործակցություն Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը: Նշվում է նաև, որ հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
«Հոկտեմբերի 1-ի դրությամբ խաղաղապահներին է հանձնվել 45 միավոր զրահատեխնիկա, 87 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 28 միավոր ՀՕՊ միջոցներ, 63 միավոր դաշտային հրետանի, MLRS և ականանետեր, ավելի քան 5,7 հազար միավոր հրաձգային զենք և հակատանկային միջոցներ, շուրջ 14 միլիոն զինամթերք»,- ասվում է հաղորդագրության մեջ։