Լրահոս
Օրվա լրահոսը

Նկուղում սկսված նորածնի կյանքը շարունակվում է հիվանդանոցում. «Փաստինֆո»

Հոկտեմբեր 02,2023 11:32

«Փաստինֆո». Նորածին Լյուդվիգի կյանքի բարդագույն շրջանը սկսվել է ծնվելուց 20 օր անց․ սեպտեմբերի 19-ին, երբ ահաբեկչական Ադրբեջանը շփման գծի ամբողջ երկայնքով հարձակվեց Արցախի վրա՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները ևս, փոքրիկը մոր հետ տեղափոխվել է նկուղ։ Մեկ շաբաթ խոնավ ու ցուրտ նկուղում մնալուց հետո երեքով՝ Էլինան, ամուսինն ու փոքրիկը միացել են բռնագաղթի ճանապարհը բռնած մեր հայրենակիցներին։

«Ամսի 26-ին ենք դուրս եկել Ստեփանակերտից։ Նկուղից դուրս ենք եկել ու ճանապարհ ընկել։ Ահավոր ծանր էր ճանապարհը, քանի որ ժամեր շարունակ կանգնած էինք, մեքենաներն էնքան շատ էին, որ հնարավոր չէր առաջ գնալ։ Երեխան արդեն թոքաբորբ էր․ նկուղում մնալու հետևանքն էր երևի, ցուրտ էր, ինքն էլ ժամանակից շուտ՝ 31 շաբաթականում է ծնվել։ Շատ թույլ էր ու գունատ։ Հետո սկսեց կապտել, ահավոր վախեցա ու քանի որ մեքենայով հնարավոր չէր առաջ գնալ, գրկեցի ու սկսեցի վազել․ մի 50 մետրից ռուսների պոստ էր, հասա իրենց, մեքենայով մեզ հասցրեցին ադրբեջանցիների դրած էն ապօրինի անցակետ, էնտեղից էլ շտապօգնության մեքենայով բերեցին Գորիս, Գորիսից՝ Երևան՝ էլի շտապօգնությունով»,-«Փաստինֆո»-ին պատմում է փոքրիկի մայրը՝ Էլինան։

Մեկ ամսական փոքրիկը դեռ Մուրացան հիվանդանոցում է։ Մի քանի օրից ստացիոնար բուժումն ավարտելու և դուրս է գրվելու, բայց դեռ հսկողության տակ պետք է մնա։ Ծնողները անելանելի վիճակում են․ Երևանում կամ հարակից բնակավայրերում տուն չեն գտնում, հեռու էլ չեն կարող գնալ, քանի դեռ փոքրիկը լիարժեք չի ապաքինվել․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031