Սեպտեմբերի 30-ից սկսվել են համաեվրոպական բողոքի ցույցեր՝ ի պաշտպանություն Արցախի։
Ցույցերը սկսվել են հոկտեմբերի 5-ին ընդառաջ։ Հենց այդ օրն են Գրանադայում հանդիպելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Եվրոպայի հայերը մեծ տերությունների հենց այս դիրքորոշման դեմ են բողոքի ձայն բարձրացնում՝ դեռ որքա՞ն պետք է ադրբեջանական նավթուգազը, գործարքների պայմանագրերը կուրացրած պահեն Եվրոպային, Ամերիկային, Ռուսաստանին, երբ մի ամբողջ ազգ է կանգնած էթնիկ բնաջնջման ու Հայրենիք, պետականություն կորցնելու վտանգի տակ։
Բողոքի ցույց է իրականացվել Բրյուսելի Շումանի անվան հրապարակում, որտեղ գտնվում է Եվրամիության շենքը։ Այստեղ են Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նստավայրերը։
Կարդացեք նաև
Բրյուսելում «Ազգի» թղթակից Արաքս Սաֆարյանը նույնպես մասնակցել է ցույցին, որը տևել է 3 ժամից ավելի։
Ցույցի ավարտին Բրյուսելից կապ հաստատելով մեզ հետ՝ Արաքսը պատմեց. «Այսօր Եվրոպայի մոտ 20 քաղաքներում համաժամանակյա ցույցեր են կազմակերպվել։
Բրյուսելում ցույցն իրականացվել է 500 հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով։ Բացի հայերից, մասնակցում էին նաև օտարազգի գործիչներ, ինչպես նաև Եվրոպայի մյուս գաղթօջախների հայեր։
Այսպիսի մեծ ցույց վերջին մեկ տարվա մեջ չէր եղել. մի քանի հազար մարդ է մասնակցել. ցուցարարների հոսքը ձգվում էր մինչև այգի։ Եվրոպատգամավորները բեմահարթակի մոտ էին։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրոդն ու Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսն ուղերձներ էին հղել, որոնք բեմից ընթերցվեցին»։
Նաիր ՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: