«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար նախատեսված գրանցման կետում մի արտասովոր ու անսպասելի իրավիճակի ականատեսը եղա:
Լրագրողը մոտեցավ մի ընտանիքի և խնդրեց մի քանի հարցի պատասխանել: Ընտանիքի տատիկը թոռնիկից ճշգրտեց արդյո՞ք նկարահանելու են, թե՞ ոչ: Տեղեկանալով, որ նկարահանելու են՝ թոռնիկին խնդրեց գտնել և իրեն տալ սանրը: Ապա խնամքով հարդարեց մազերը, գեղեցիկ կեցվածք ընդունեց և պատասխանեց հարցերին:
Այս տեսարանը հուզեց ու զարմացրեց ինձ: Թվում է` այս դժվարին պահին հնարավոր չէ նույնիսկ մտածել պատշաճ տեսքի մասին:
Այսօրվա ինտերնետային իրականությունում այս տեսարանը զարմանալի է, քանի որ հայհոյանքը նույնական է ճշմարտությանը, իսկ գռեհիկությունը` խիզախությանը: Հենց այդ նույն իրականության մեջ, արհավիրքներ տեսած կինը արժանապատիվ կեցվածք է ընդունում, իրեն կարգի է բերում ի հարգանք այն լսարանի, որը դիտելու է իրեն: Ի հարգանք իր լսարանի, ի հարգանք իր լսարանի…
Կարդացեք նաև
Վերածնունդ լինելու է, նույնիսկ այս դժվարին ու աղետալի օրերից հետո»:
Դավիթ Դանիելյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր