Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կիրակի օրը ընդգծել է, որ կառույցը ակտիվացնում է իր արտակարգ իրավիճակների համակարգերը ու փորձագետներ ուղարկում Հայաստան Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 հայերի Հայաստան տեղահանման պատճառով։
Դրա մասին հաղորդել է Reuters գործակալությունը:
«Մենք ակտիվացրել ենք մեր արտակարգ իրավիճակների համակարգերը և կարիքների ամբողջական գնահատումից հետո մի շարք ոլորտների մասնագետներ կուղարկենք երկիր (Հայաստան), ներառյալ հոգեկան առողջության, այրվածքաբանության, հիմնական առողջապահական ծառայությունների և արտակարգ իրավիճակների համակարգման»,- հայտարարել է դոկտոր Հանս Հենրի Պ. Կլյուգեն, ով հանդիսանում է ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը։
«Մարտահրավերներն իսկապես հսկայական են, և մենք այնտեղ ենք, որպեսզի անենք այն ամենը, ինչ կարող ենք»,- հավելել է ԱՀ-ի պաշտոնյան:
Կարդացեք նաև
Թարգմանությունը՝ «Ամերիկայի ձայն»-ի