Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհահռչակ փորձագետը» պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները փախստական չեն և այդպիսով հաստատում է ԼՂ հայերի էթնիկ զտումը․ Էդմոն Մարուքյան

Հոկտեմբեր 01,2023 23:54

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է փորձագետ Ռոբերտ Քաթլերի այն գրառմանը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն իբր փախստական չեն:

Մարուքյանը հիշեցրել է փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիան, որտեղ փախստականի մասին հստակ սահմանում կա: Մարուքյանն իր գրառմանը նաև լուսանկար է կցել, որտեղ երևում է, որ Քաթլերն արգելափակել է իրեն:

Նշենք, որ Քաթլերը գրել էր. «1. Նրանք երբեք չեն ունեցել Ադրբեջանի քաղաքացիություն և դե ֆակտո չեն ապրել Ադրբեջանի Հանրապետության իշխանության ներքո, հետևաբար՝ նրանք ներքին տեղահանված անձինք չեն։

2. Նրանք փաստացի մուտք են գործում այն երկիր, որի անձնագիրն ունեն (Հայաստան), հետևաբար՝ փախստական չեն»:

Ի պատասխան՝ Մարուքյանը գրել է. «Այս, այսպես կոչված, «աշխարհահռչակ փորձագետը», որն ինձ արգելափակել է՝ համոզվելու համար, որ ես չեմ տեսնում իր մտքի գոհարները, պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները փախստական չեն, և այդպիսով հաստատում է Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը: Ես պարզապես մտածում եմ, թե ինչ է նա ծխում, կամ ինչպես է աշխատում նրա ուղեղը, որպեսզի ստիպեմ նրան մտածել այնպես, ինչպես մտածում են մարդիկ, ովքեր փախչում են մի երկրից մյուսը»:

Թարգմանությունը՝ 1in.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031