Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հարցի նման հանգուցալուծման հարցում եղել է միջազգային կոնսենսուս․ Տաթևիկ Հայրապետյան

Հոկտեմբեր 01,2023 23:19

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ինձ համար պարզ է, որ Արցախի հարցի նման հանգուցալուծման հարցում եղել է միջազգային կոնսենսուս: Դրա մաս են ոչ միայն ՌԴ-ն, այլև հենց Արևմուտքը:

Այսօր ՄԱԿ-ի առաքելություն է մտել Լեռնային Ղարաբաղ, չէ՞ր կարող այդ առաքելությունը մեկ ամիս առաջ մտներ՝ դրանով իսկ բազմաթիվ մարդկային զոհեր ու աղետներ կանխելով, չէ՞ որ արդեն տևական ժամանակ է՝ կոչեր էին անում, որ դրա կարիքը կա: Սպասել, որ ամբողջ բնակչությունը հեռանա, Ադրբեջանը մի քանի «մարդասիրական» բեմականացումներ անի ու հետո մտնել Արցախ:

Ցավալիորեն, այդ կոնսենսուսը նաև ձևավորվել է ՀՀ իշխանությունների՝ Արցախի հարցում վարած սխալ քաղաքականության հետևանքով: Դրա մասին արդեն երկու տարուց ավելի է, ինչ խոսել ենք մի քանի փորձագետներով: Բայց մարդիկ գերադասում են հեքիաթներ բարի, փրկիչ Արևմուտքի ու չար Ռուսաստանի մասին՝ չհասկանալով, որ հույսդ նախ քո հետ պետք է կապես, երբ դու թույլ, անկարող ես, հավերժ խնդրողի ու խղճահարություն հայցողի դերում, քեզ միայն խղճահարություն էլ բաժին է հասնելու…

Հասկացեք, Արևմուտքի համար կան բարի ու չար բռնապետեր, լավ ու վատ, Ալիևը «լավ» բռնապետ է, այս պահին հարմար է ու իր ձեռքը սեղմելու են, իր միջոցով ռուսական գազ են բերելու Եվրոպա ու ասեն դիվերսիֆիկացնում ենք: Իրեն չեն պատժելու նաև նրա համար, որ իր մեջքին կանգնած է Էրդողանը, իսկ Թուրքիան Արևմուտքի գլխավոր գործընկերն է այս տարածաշրջանում: Հասկացեք, որ մեր շահը մենք պետք է պաշտպանենք, մեր երկիրը մենք պետք է պահենք:

Ի վերջո, ինչպես Նժդեհն էր ասում. «Մի ժողովուրդ, որն իրեն պետք եղած ուժն իրենից դուրս է փնտրում, կուրորեն իր պարտությունն ու անկումն է նախապատրաստում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031