ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Ասել դժվար աշխատանք են կատարում, նշանակում է չասել ոչինչ։
Հաշված օրեր առաջ մեզ բաժին հասավ մի նոր փորձություն։ Իսկ նրանք ամեն օր հաղթահարում են բազում դժվարություններ՝ կատարելով ամենահարգի ու նվիրական առաքելությունը` անհետ կորածների որոնումները։
Աշխատանքին զուգահեռ, Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում այսօր հասցրել են նաև աղոթք բարձրացնել։
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը։