Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության Հումանիտար կենտրոնում այսօր ամփոփելով բռնագաղթի գործընթացը՝ նշեց, որ ինտենսիվությունը զգալիորեն նվազել է եւ արդեն վերջին մարդիկ են տեղափոխվում Հայաստան։ «Գործընթացը մոտենում է տրամաբանական ավարտի այս փուլում»,-տեղեկացրեց նա։
Շարունակելով ներկայացնել ծավալվող ողբերգական գործընթացների թվային պատկերները՝ Նազելի Բաղդասարյանը նշեց, որ Հայաստան բռնագաղթած մեր հայրենակիցների ընդհանուր թիվը կազմել է 100 հազար 514 մարդ, 21 հազար 106 տրանսպորտային միջոց։
Հաշվառվել է 85 հազար 975 մարդ, կամ բռնի տեղահանվածների 86 %-ը։
Հաշվառվածների 49 %-ը տղամարդիկ են, 51%-ը՝ կանայք։
Կարդացեք նաև
Հղիներ՝ 222։
Հաշմանդամներ՝ 2105։
Վիրավորներ՝ 283։
Կառավարության աջակցությունից եւ կեցավայրերից օգտվողներ՝ 48 հազար 649։
Տեղաբաշխումն իրականացվել է Հայաստանի 10 մարզերում․ Արագածոտն՝ 2905, Արարատ՝ 12445, Արմավիր՝ 4461, Գեղարքունիք՝ 3996, Լոռի՝ 2686, Կոտայք՝ 11630, Շիրակ 2275, Սյունիք՝ 4592, Վայոց Ձոր՝ 1937, Տավուշ՝ 2322։
Տեղաբաշխվածների ընդհանուր թիվը՝ 48 հազար 649, կամ բռնի տեղահանվածների ընդհանուր թվի 48 %:
Հանրապետության տարբեր ԲԿ-ներում բուժում ստանում է 363 բուժառու։ Նրանցից 214-ը՝ պայթյունից վնասվածք ստացածներ, 114-ը՝ ռազմական գործողություններում վիրավորում ստացածներ։
Առավել քան 20 հազար երեխա է մուտք գործել Հայաստան, որոնցից շուրջ 700-ն է տեղավորվել ուսումնական հաստատություններում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ