Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի Ցողամարգ բնակավայրի բնակիչ Գրիշա Հովսեփյանը, որն իր ընտանիքին պատկանող տունը արցախցի երկու ընտանիքների է տրամադրել՝ բնակության, մի հուզիչ, խոսուն լուսանկար է հրապարակել՝ գրելով․ «Մեր գյուղի տան նոր բնակիչներն են, մեր հայրենակիցները, ովքեր երկար ճանապարհից հետո հանգրվանեցին Ցողամարգում։ Պատուհանին Արցախի դրոշն է, որ բերել են իրենց հետ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ