Ermenihaber.am – Հոկտեմբերի 1-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Չանքայա թաղամասում գտնվող «Kızıl ay» առևտրի կենտրոնի մոտ պայթյունի և կրակոցների ձայներ են լսվել։ Թուրքական մեդիան հայտնում է, որ ճանապարհը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, տանում է դեպի Թուրքիայի խորհրդարանի շենք։
Թուրքիայի ներքին գործերի նախարար (ՆԳՆ) Ալի Յերլիքայայի տարածած հաղորդագրության համաձայն՝ ահաբեկչություն իրականացնելու փորձ է եղել։
Մասնավորապես առավոտյան տեղական ժամանակով 9։30-ի սահմաններում թեթև մարդատար մեքենայով երկու ահաբեկիչ շարժվել են ՆԳՆ մուտքի ուղղությամբ և ձեռքի նռնականետից կրակ բացել, ինչի հետևանքով էլ 2 ոստիկան թեթև վնասվածք է ստացել։
Կարդացեք նաև
Տեղեկացվում է նաև, որ դեպքից հետո ահաբեկիչներից մեկը պայթեցրել է ինքն իրեն, իսկ մյուսը՝ ձերբակալվել։