Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ մարեց համաժողովրդական շարժումը․ «Հայացք Երևանից»

Հոկտեմբեր 01,2023 20:09

Երբ երկիրը բախվում է համակարգային փոփոխություններ պահանջող խնդիրների, եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար կուսակցություններն ի վիճակի չեն ազդել իրավիճակի վրա, իսկ ընտրությունների միջոցով հնարավոր չէ առանցքային փոփոխություններ կատարել, առաջ է գալիս համաժողովրդական պայքարի անհրաժեշտություն, որին կարող են մասնակցել արդեն անհատ քաղաքացիներ, հանրության տարբեր լայն շերտեր՝ անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, համոզմունքներից եւ աշխարհայացքից:

Այժմ ՀՀ-ում նման իրավիճակ է: Հայտնվել ենք լրջագույն մարտահրավերների փակուղու առջեւ, որտեղից դուրս գալու համար հանրության տարբեր շերտեր պետք է միավորվեն փոխվստահության հիման վրա: Չկա վստահություն իշխանության հանդեպ, որն այս հինգ տարիների ընթացքում երկիրը հասցրել է տոտալ կապիտուլյացիայի: Չկա վստահություն նաեւ քաղաքական կուսակցությունների նկատմամբ. մի մասը մեղադրվում է անցյալի սխալների համար, մյուսն էլ փակ, ոչ թափանցիկ խմբավորումներ են՝ անհասկանալի ֆինանսավորմամբ ու անհայտ կառավարմամբ:

Այս պայմաններում մեծագույն սխալ էր ստեղծել, այսպես կոչված, «Ազգային կոմիտե»՝ կուսակցությունների ներկայացվածությամբ: Կոմիտեի ստեղծումն առաջացրեց հանրահավաքի մասնակիցների անվստահությունը, եւ մասնակիցների թիվը գնալով սկսեց նվազել, իսկ հանրային ընդվզման ալիքի բարձրակետում անորոշ ժամանակով հանրահավաքների անցկացման հետաձգումն ավելի խորացրեց այդ անվստահության վիհը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031