Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ժամանակ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում երկխոսության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հուսով եմ, որ կողմերի միջև բանակցությունները միջազգային հանրության աջակցությամբ կհանգեցնեն տևական համաձայնագրի, որը վերջ կդնի հումանիտար ճգնաժամին:
Աղոթում եմ Ստեփանակերտի մերձակայքում տեղի ունեցած պայթյունի զոհերի համար նաև»,- հավելել է վեհափառը։
Թարգմանությունը՝ «Ա1+»-ի