Գյումրու շենքերից մեկում տարօրինակ դեպք է գրանցվել․ ոստիկանության կառավարման կենտրոն է ահազանգել 37-ամյա մի տղամարդ՝ հայտնելով, որ իր տան դուռը թակում են ոստիկանության համազգեստով անձինք և թաքնվում։
Վերջինս իր բնակարան մեկնած օպերատիվ խմբին պատմել է, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, լսել է դռան թակոց, մոտենալով դռանը՝ դիտանցքից նկատել է ոստիկանության համազգեստով անձի, որը թակոցից հետո հեռացել է։
Որոշ ժամանակ անց դուրս գալով տնից՝ քաղաքացին նկատել է իր տան դռան մուտքի առաջ դրված նամակ, որի մեջ գրված է եղել՝ «Կամ չես ապրելու, կամ կալանավորվելու ես»:
Շիրակի մարզի ոստիկանապետի ժ/պ-ի կողմից նշանակվել է ծառայողական քննություն։
Կարդացեք նաև
Քաղաքացու բողոքն ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։