Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը՝ գեղեցկուհի Ադելը:
Փոքրիկին ընտանիքը սպասել է շուրջ 19 տարի: Ընտանիքը Հայաստան է տեղափոխվել 2 օր առաջ՝ 4 օր անցկացնելով ճանապարհներին:
Ընտանիքն այս ողջ ընթացքում եղել է շրջափակման մեջ:
Մայրը մասնագիտությամբ բուժաշխատող է, մասնակցել է քառօրյա պատերազմին, եղել է զինվորական հոսպիտալի վերակենդանացման եւ վիրահատական բաժանմունքի բուժքույրը, 44-օրյա պատերազմի ժամանակ եւս ակտիվ մասնակցություն է ունեցել, եղել է բուժկետի պետը:
Փոքրիկի ծնունդն ընդունել է մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանը, անեսթեզիոլոգ՝ Արայիկ Փիլոյան, մանկաբույժը Էմիլիա Այվազյանն է:
Կարդացեք նաև
Շնորհիվ բժշկական կենտրոնի հոգատար բոււժանձնակազմի` թե՛ մայրիկի եւ թե՛ փոքրիկի առողջական վիճակը բավարար է:
ՎԱՆԱՁՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ