Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոնում այսօր լույս աշխարհ է եկել Ստեփանակերտից տեղահանված, Շիրակի մարզում հանգրվանած Արմեն Կարապետյանի և Լուսինե Իգիթյանի որդին` Ավետ Կարապետյանը:
Փոքրիկ Ավետը ծնվել է 3 կգ քաշով, 50 սմ հասակով:
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը և համայնքապետարանի ամբողջ աշխատակազմը ջերմորեն շնորհավորում և բարի գալուստ են մաղթում փոքրիկ հրաշքին, մաղթում խաղաղ ու անամպ երկինք, երջանիկ մանկություն:
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ