Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են մեղավորները

Սեպտեմբեր 30,2023 20:30

Բուռն քննարկումներ են գնում, թե հայ ժողովրդի համար, այս ողբերգության համար, ովքեր են մեղավորները։ Իշխանությանն ընդդիմադիր գործիչները, մեղավոր են համարում իշխող ՔՊ-ականներին՝ իրենց գարշապետի գլխավորությամբ։ Իշխանական և իշխանամերձ շրջանակները, մեղավորներ համարում են նախկիններին, ռուսներին, առավել «անաչառներն» ինչպես ԱԺ խոսնակ, աշխարհի ամենաերջանիկ մարդը, համարում են, որ մեղավոր ենք բոլորս և այս դժվարին ժամանակներում պետք է միասնական լինել։

Իմ համոզմամբ, իհարկե թիվ 1 մեղավորն ու պատասխանատուն գարշապետն է, որը տարիներ առաջ, հանուն փողի հավաքագրվել է հակահայկական օտար ծառայությունների կողմից և հետևողականորեն իրականացնում է իր տերերի կողմից տրված հանձնարարականները։

Հաջորդ, թիվ 2 մեղավորները, բոլոր ՔՊ-ականներն են, որոնք, օրինակ վերցնելով գարշապետից, իրենց հերթին հանուն փողի, պատրաստ եղան վաճառել հայրենիքը։

Թիվ 3 մեղավորները հայ զինվորականներն են, որոնք 2020թ․ հասկանալով, որ գարշապետը նպատակաուղղված տանում է պարտության, նրան գլխից չխփեցին, կամ զինվորական հեղաշրջում չարեցին։

Թիվ 4 մեղավորները գարշապետին ենթակա-ստրուկ ոստիկանա-քննչական-դատախազական համակարգն է, նույնպիսի ստրուկ դատավորներով, որոնք կատարում են գարշապետի բոլոր անօրինական հրահանգները։

Թիվ 5 մեղավորներն, իրենց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, քաղաքագետներ, քաղաքական գործիչներ համարողներն են և նրանց սպասարկող լրագրողները, որոնք նույնպես օտար ծառայությունների կողմից հավաքագրված գործակալներ են։

Թիվ 6 մեղավորները, նախկին բոլոր իշխանություններն են, որոնք չճանաչեցին Արցախի հանրապետությունը, հետագայում Հայաստանի հետ միավորվելու հեռանկարով։

Թիվ 7 մեղավորները ընդդիմադիր քաղաքական ուժերն են, որոնք չունեցան կամք, վճռականություն, միասնականություն, ջախջախելու և վռնդելու դավադիր, ազգադավ իշխանությանը։

Թիվ 8 մեղավորներն, իրենց մտավորական, գիտնական համարողներն են, որոնք չընդվզեցին, համակերպվեցին դավաճան իշխանությանը։

Թիվ 9 մեղավորը, ողջ հայ ժողովուրդն է, որ չինքնակազմակերպվեց, ոտքի չելավ, չապստամբեց ու Լինչի դատաստանի չենթարկեց դավաճանական իշխանությանը։

Մի խոսքով, մեղավոր ենք բոլորս, ամեն մեկն իր չափով։ Անձամբ ես ինձ մեղավոր եմ զգում, որ ինչ-որ բան այնպես չեմ արել, չեմ եղել վճռական։

Ինչ վերաբերում է, աշխարհի ամենաերջանիկ մարդու՝ ԱԺ խոսնակի բարբաջանքներին, ապա նրան ոչինչ չի փրկի, գուցե միայն, եթե նա անձամբ հաշվեհարդար տեսնի իր ստրկատեր-գարշապետի հետ։

 

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. #9` *ողջ հայ ժողովուրդն է*: Այո:
    Ակնհայտ է որ հայ ժողովրդի Ելքը Արցախից ունի բիբլիական թափ` 10^5 անձ 10^7 հայ ժողովրդի նշանակում է ամեն մեկը հարյուրից: Համեմատությունը միգուցե ճիշտ չէ` *Ելքը Եգիպտոսից* հայտնի է որպես Իսրայել ազգի ազատագրումը Եգիպտոսի ստրկությունից:
    Սակայն պատկերը ճիշտ է թուրքերի ստրկությունից խուսափելու ենթատեքստով:
    Ի՞նչ հետևեց անմիջապես Ելքին: Հայտնվեցին Տասը պատվիրանները:
    Որո՞նք են, ասենք, ութ պատվիրանները ողջ հայ ժողովրդի համար,
    որոնք դաս պիտի լինեն այս *Ելք Արցախից*:
    Ակնհայտ է, որ Տաս Պատվիրանները լայնորեն ոտնահարվում
    են բոլոր ազգերի կողմից ու հետևաբար չեն կարող ծառայել որպես
    օրինակ նոր կոդեր ստեղծելու համար:
    Ակնհայտ է նաև, որ անիմաստ է *սպասել*, որ այդ 8 Պատվիրանները ձևակերպվեն աստծո կողմից:
    Որպեսզի Պատվիրանները աշխատեն, հայը ինքը պիտի պարզի իր մութ ու լուսավոր ուժերը ու սահմանի նշաձողերը:
    Օրինակ, հայ տղամարդու *Արես* նկարագիր պատվիրան`
    *Ծպեղները բարձր, ատաղձագործներ: Ինչպես Արեսը գալիս է փեսան, ավելի բարձրահասակ, քան բարձրահասակ* մարդը. [Սապփո]

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930