The Livingston Group-ի (TLG) կողմից ԱՄՆ մի շարք սենատորներին հղված նամակը, որը սենատորներին կոչ է անում ապահովել Ազգային-ժողովրդավարական Բևեռի կողմից աջակցվող S. 2900 «Հայերի աջակցությունն ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի ակտի 2023 թ․» ընդունումը:
Livingston Group-ը ներկայացնում է Ազգային-ժողովրդավարական Բևեռը (NDA)՝ Հայաստանի ամենամեծ արևմտամետ քաղաքական կառույցը։
Մեր հաճախորդի անունից կոչ ենք անում սենատորներին համահովանավորելու ԱՄՆ Սենատում քննարկվելիք S․ 2900 «Հայերի աջակցությունն ադրբեջանական ագրեսիայի դեմ ակտը» (2023թ․)։ Այս պատմական օրենսգիծը ոչ միայն պատասխանատվության է ենթարկում Ադրբեջանին Արցախի դեմ իր ոճրագործությունների համար, այլև մի շարք ոլորտներում, սակայն չսահմանափակվելով միայն դրանցով, սահմանում է հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների շրջանակներ, այդ թվում՝ գիտության և տեխնոլոգիաների, պաշտպանության, անվտանգության և էներգետիկայի:
Կարևոր է, որ օրենսգիծը թույլ է տալիս Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 10 միլիոն ԱՄՆ դոլար արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրային աջակցություն և հանձնարարում է ձևավորել Արցախի հայ բնակչության անվտանգությունն ապահովելու ռազմավարություն:
Կարդացեք նաև
Որպես այդպիսին, S. 2900-ը ոչ միայն պատասխանատվության կենթարկի Ադրբեջանին, այլև կթուլացնի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից՝ Միացյալ Նահանգների հետ ավելի ամուր գործընկերության միջոցով: Այս վճռորոշ պահին Հայաստանին անհրաժեշտ է Միացյալ Նահանգների կառավարության աջակցությունը։ ԱՄՆ-ն, Հայաստանի շահերով հանդերձ, պետք է գործուն կերպով պաշտպանի իր ռազմավարական շահերը։
Մենք երախտապարտ կլինենք սենատորներին՝ նրանց կողմից օրենսգիծը համահովանավորելու համար:
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ