Մատենադարանի մոտից մեկնարկել է երթ՝ ի պաշտպանություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի։ Քաղաքացիները պարզել են «Ազատություն Ռուբենին եւ բոլոր գերիներին» գրությամբ պաստառներ եւ պահանջում են, որ ադրբեջանական կողմն ազատ արձակի Ռուբեն Վարդանյանին, ինչպես նաև պահանջում են միջազգային դերակատարներին միանալ այս պահանջին եւ նպաստել բոլոր հայ գերիների վերադարձին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Արցախից Հայաստան գալու ճանապարհին՝ Հակարիի կամրջի անցակետում ադրբեջանական կողմը առեւանգել է Ռուբեն Վարդանյանին եւ տեղափոխել Բաքու: Նրան ահաբեկչությունը ֆինանսավորելու մեղադրանք է առաջադրվել։ Ադրբեջանի դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ