Լրահոս
Օրվա լրահոսը

«Սըխ կացիք Աստված և հայրենիք»․ Սոսեն Արցախը չի լքի

Սեպտեմբեր 30,2023 15:14

«Ախխխ, իմ չքնաղ ժողովուրդ, ինչքան լավն եք Դուք…հայրենիքդ լքելով՝ կործանվում եք»,– սեպտեմբերի 26–ին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ստեփանակերտում բնակվող Սոսե Բալասանյանը։

Սեպտեմբերի 29–ին նրա քույրը՝ Գոհար Բալասանյանը գրել է․ «Քույրս՝ Սոսեն որոշում է կայացրել ապրի Արցախում։ Սոսեն Արցախը չի լքի։ Սոսեի մայրը, քույրը, եղբայրները իրենց ընտանիքներով մինչև հիմա Երևանում կացարան են փնտրում։ Շնորհակալ կլինենք, եթե մեզ էլ օգնեք»։

Աղջկա ֆեյսբուքյան էջում հորդորներ են՝ դուրս գալու․ «Խնդրում ենք դուրս արի Ստեփանակերտից, դու մեզ շաատ պետք ես, ուժեղ աղջիկ»։

«Սոսե, Ղարաղշլղացեք հերոսներ շատն տվալ, ցավտ տանիմ, մեր ազգի բալա, մեր ազգի պատիվ ու նամուս, մի գուցե մտքափոխվիս…. սերտս պուքա կյամ Քեզ հետի, ա ղաշանգ ու Հզոր բալա, կեղտոտ խաղերի զոհ մել տեռնալ։ Տու մեզ ողջս պետք, ցավտ տանիիմ.․․»։

«Ես հասկանում չում, մի մարդ չի իլալ էս աղջկանը ծերքերը վեները կապե՝ քցի մաշինը հանե դղան։ Ախր մարդ խորը դեպրեսիայում, որոշել է մնա թորքի փայ դառնա։ Մի հարազատ չունի՞։ Յանի մի ճար չկա՞ ստիպելավ տյուս օնիք։ Սոսե, մատաղ ինիմ, լհանդի պեներ մել անել, քեզ ոգևորողներն էլ քու լյավը չըն օզում։ Հվատե տա վեշմին պենի օգուտ չի։ Տու հայ ազգին սաղ սըլամաթս պետք»։

«Խնդրում ենք։ Տյուս եկ։ Կյանքդ զոհաբերում էր տրանց հետի, դավաճանված հողի հետի։ Սոսե տյուս եկ»։

Այս բոլոր հորդորներին ի պատասխան՝ Սոնա Բալասանյանն ընդամենը գրել է․ «Յես ու իմ աշխարհս խտումնք Ծեզ դատարկություն չում նկարում տինիմ…սըխ կացիք Աստված և հայրենիք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930