Ամրամ Մակինյանը դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Սուրենավանի համայնքապետի՝ արցախցիների վերաբերյալ կատարած գրառման կապակցությամբ։
Հիշեցնենք, որ համայնքապետ Անի Վարդազարյանը կոչ էր անում օգնությունից զրկել ցույցերին մասնակցող արցախցիներին։
Այս գրառումն իր մեջ պարունակում է քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ոչ միայն խտրական վերաբերմունք, այլ նաեւ հարկադրանք՝ հրաժարվելու հավաքներին մասնակցելուց։
Փաստաբան Ամրամ Մակինյանը պահանջել է վարույթ նախաձեռնել ու միջոցներ ձեռնարկել՝ առերեւույթ հանցագործությունները համակողմանի բացահայտելու համար։