Ակնհայտ է, որ Արցախի անկման ու կորստի համար պատասխանատվությունն ու մեղքը Նիկոլ Փաշինյանն ու իր քպականները ձգտում են բարդել ում վրա ասես, միայն թե «թռնեն» այս ամենի վրայից: Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ու յուր քարոզիչները ամեն կերպ, զանազան մանիպուլյացիաներով, խեղաթյուրումներով ու նենգախեղումներով փորձում են մեղքը նետել մեկ Ռուսաստանի «գրպանը», մեկ «նախկինների», մեկ ինչ-որ «5-րդ շարասյուն» են հորինում, մեկ «հիբրիդային պատերազմից» են խոսում, մեկ այս, մեկ այն: Ավելին, հիմա էլ փորձում են Արցախի անկման մեղքը բարդել Արցախի նոր իշխանությունների վրա: Ավելին, Արցախը Ադրբեջանի մասն ճանաչած Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության «կարկառուններից» մեկը նույնիսկ ինչ-որ ինքնասպանության ու պատասխան տալու մասին է համարձակվում խոսել:
Մեկ ուրիշ քպական ամբողջապես է ի ցույց դնում իրենց թիմի ցինիզմը՝ ասելով, թե Արցախում իշխանափոխության արդյունքում հանձնվեց երկիրը, և կապիտուլյացիայի մեղավորը Արցախի քաղաքական ղեկավարությունն է։ Ավելի անհեթեթ գաղափար դժվար է նույնիսկ մտածել: Պետք է բացարձակ անմեղսունակ լինել՝ կարծելու կամ առավել ևս՝ հավատալու համար, թե Արցախի՝ ընդամենը մի քանի օրվա իշխանությունը կարող է մեղավոր լինել կատարվածի համար: Առավել ևս չմոռանանք, թե ինչ պայմաններում է, ինչ ճնշման տակ է ստորագրվել հայտնի հրամանագիրը:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ «Փաստ» թերթի այսօրվա համարում