«Ժողովուրդ» օրաթերթը դեռ ամիսներ առաջ բացահայտել էր, որ ՔՊ կուսակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը 1 օրում երկու բնակարան է ձեռք բերել, հաջորդ օրը՝ ավտոտնակ:
Այդ հրապարակումից հետո որեւէ գործընթաց իշխանական պատգամավորի նկատմամբ չէր սկսվել, կարծես արտասովոր ոչինչ չկա, եւ միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին կարող է իրեն թույլ տալ 1 օրում՝ երկու տուն, հաջորդ օրն էլ ավտոտնակ գնել:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հետաքրքրվել Գլխավոր դատախազությունից, թե արդյոք տիկին Աննա Վարդապետյանին այս փաստը կասկածի տեղիք չի տվել:
Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման՝ դատախազությունից հայտնել են. ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրականացվող ուսումնասիրություններ սկսելու հանգամանքը, դրանց հիմքերը, ընթացքի վերաբերյալ եւ դրանց արդյունքում ստացված տվյալներն ամբողջությամբ գաղտնի են եւ ենթակա են տրամադրման այլ անձանց՝ միայն ելնելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի նպատակներից։ Հետեւաբար, որոշակի անձանց պատկանող գույքերի նկատմամբ ուսումնասիրության առկայության առնչությամբ տվյալներ տրամադրվել չեն կարող»։
Կարդացեք նաև
Թե դատախազությունը, «որոշակի անձ» ասելով, ում նկատի ունի, պարզ է, բայց անհասկանալի է, թե ինչու է դատախազը ակտիվ ապօրինի ծագման գույք որոնում միայն Նիկոլ Փաշինյանին ընդդիմացողների շրջանում, այլ ոչ ամենուր, ինչպես պարտավոր է անել՝ լինելով ՀՀ գլխավոր դատախազ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում