Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն իր վարքագծով ցույց է տալիս, որ խորապես թքած ունի միջազգային դատական ատյանների բոլոր որոշումների վրա»․ «Հրապարակ»

Սեպտեմբեր 30,2023 10:10

Հարցազրույց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ:

– Դուք գերիների հարցերով եք զբաղվում, այս օրերին ադրբեջանցիներն առեւանգում են սահմանն անցնող մարդկանց։ Ի՞նչ պետք է անեն իշխանությունները:

– Այս պահին, որ առավելագույնս կարող է ՄԻԵԴ-ի կողմից արվել, դա Ռուբեն Վարդանյանի կյանքի իրավունքի ապահովումն է, ինչպես մնացյալ դեպքերում: Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն իր ասուլիսի ժամանակ հանգամանալից խոսել է Բաքվի բանտերում պահվող գերիների, հայ ռազմագերիների խայտառակ խոշտանգումների մասին, իսկ Ռուբեն Վարդանյանը պատահական անձ չէ՝ ո՛չ նախկին պաշտոնով, ո՛չ էլ, առավել եւս՝ որպես անհատ:

Կա տենդենց, որ Ադրբեջանն առհասարակ չի կատարում ՄԻԵԴ որոշումները: Դրա վառ վկայությունը Լաչինի միջանցքի փակ մնալն էր: Հաագայի դատարանի վճիռը եւս Ադրբեջանը չկատարեց։ Այնպես որ՝ Ադրբեջանն իր վարքագծով ցույց է տալիս, որ խորապես թքած ունի միջազգային դատական ատյանների բոլոր որոշումների վրա: Միջազգային ատյաններն էլ, ինչքանով հասկանում եմ, լուռ հանդուրժում են Ադրբեջանի արհամարհական քաղաքականությունը:

ՄԻԵԴ-ի կայացրած միջանկյալ միջոցներով հնարավոր է ենթադրել, որ գոնե առնվազն առաջիկա 4 ամիսների ընթացքում Վարդանյանի կյանքին վտանգ չի սպառնա: Ինչ վերաբերում է վերջինիս Հայաստան վերադարձնելուն, ապա դա բացառապես կախված է ՀՀ իշխանությունների քաղաքական կամքից: Ինչու չէ՝ նաեւ արքայազն Չարլզի կամքից, ով մտերիմ է Ադրբեջանի հետ: Սամանթա Փաուերը Ռուբեն Վարդանյանի առեւանգման օրն Ադրբեջանում է եղել: Զրո արձագանք նրա կողմից՝ այն պարագայում, երբ նույն Սամանթա Փաուերը Ռուբեն Վարդանյանի «Ավրորա» մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ է: Սա այն ամենն է, ինչը կարող ենք իմանալ այսօր միջազգային արձագանքի մասին:

– Այս իշխանությունն արդեն 3 տարի չի կարողանում վերադարձնել 44-օրյա պատերազմի գերիներին: Նման իշխանություններից քաղաքական կամքի դրսեւորում սպասելը որքանո՞վ է իրատեսական:

– Քաղաքական կամք, այն էլ՝ Ռուբեն Վարդանյանի մասով, այս իշխանություններից սպասելն իրատեսական չէ: Գերիների վերադարձն էլ հետին պլան է մղվել եւ չկա որեւէ մեկի օրակարգում: Չնայած կանխատեսում եմ, որ նոր խաղաղության պայմանագրում այդ մասին էլ կլինի մի կետ, սակայն խնդիրն այն է, որ հայ ռազմագերիների վրա արդեն իսկ քրեական գործեր են Ադրբեջանում հարուցվել:

Հայկ Գևորգյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930