ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Անդրանիկ Քոչարյանը Արցախի նախագահին ինքնասպանության կոչ է արել` համարելով, որ ստեղծված իրավիճակում ելքը դա է:
Իսկ Անդրանիկ Քոչարյանը տղամարդկություն ունեցել է՞ իր խմբապետին նման առաջարկ անի, երբ Նիկոլը հայտարարեց Արցախի հանձնման իր մտադրության մասին և իրագործեց:
Անդրանիկ Քոչարյանն այդքան համարձակություն ունե՞ր ինքնասպանության մղել իր այն թիմակիցներին, ովքեր Արցախի ապագան տեսնում էին Ադրբեջանի կազմում և դրա համար ամեն ինչ արեցին:
Կարդացեք նաև
Վերջապես որպես իշխող քաղաքական ուժի առանցքային անդամ` ինքն իր հետ ինչ է պատրաստվում անել Անդրանիկ Քոչարյանը` այս 5 տարվա ընթացքում հայ ժողովրդին անվերջ պարտություններ բերելու, հազարավոր զոհեր պատճառելու և սեփական ժողովրդի նկատմամբ թշնամություն սերմանելու համար»:
Չնայած վերջին մի քանի մեկնաբանություններս Առավոտը ցեզուրայի է ենթարկում և չի դնում՝ ամեն դեպքում կգրեմ։
Տիգրան Աբրահամյանը երբեք բանակում ծառայելով իրեն համարում է ռազմական փորձագետ։ բանակի քեֆերին այնկողմ բանակի հետ կապ չունի։ իսկ որ թե Սերժը թե Նիկոլը թե Շահրամանյանը պետք է ինքնասպան լինեն դրանում կասկած չկա