Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ ուժեղ պետություն է պետք, մենք պետք է ուժեղանանք, այլ ելք չկա». Մհեր Հակոբյան

Սեպտեմբեր 29,2023 21:40

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երբ պատերազմի ժամանակ որոշ փակ խողովակներով ՊՆ բարձր օղակի որոշ պաշտոնյաների ասում էի, թե, եթե հյուսիսում նահանջում եք, ապա ՊԱՅԹԵՑՐԵ՜Ք Մատաղիսի ջրամբարը, այնպես էին վրաս նայում, կարծես մի անհավատալի, անընդունելի, ոչ իրական, ուղեղի մեջ չտեղավորվող բան եմ ասում: Երբ հարավի կապակցությամբ ասում էի, որ, եթե նահանջում ենք Հադրութից, ապա քաղաքում ՈՉ ՄԻ ԿԱՆԳՈՒՆ ՏՈՒՆ ՉՊԵՏՔ Է ՄՆԱ, բոլորը պետք է ականապատվեն և անմիջապես կամ թշնամու ներխուժման պահին ՊԱՅԹԵՑՎԵ՜Ն, կրկին զարմանում էին: Զարմանում էին, իսկ ես էլ զարմանում էի իրենց զարմանալու վրա: Այդ ժամանակ ես առաջին անգամ զգացի, որ սա ամենևին էլ Ստալինի երկաթյա զինվորականները չեն, որոնք ականապատել էին և պատրաստ էին պայթեցնել նույնիսկ Կրեմլը, այդ ժամանակ առաջին անգամ զգացի… պարտության շունչը:

Արդյունքում հիմա ես արդեն չեմ զարմանում, երբ զենքն ու ռազմական գույքը թողնվում է թշնամուն կամ հանձնվում է նրան անխաթար վիճակում: Նույն Ստալինը մեկ հրանոթ իսկ անխաթար վիճակում թշնամուն թողնելու համար գնդակահարում էր: ՊԱՏԵՐԱԶՄԵԼԻՍ ՊԵՏՔ Է ՊԱՏԵՐԱԶՄԵԼ, այլ ոչ թե ձև տալ, թե պատերազմում ես: Երբ մեկը գալիս և սկսում է քեզ խեղդե՞լ, այսինքն՝ վտանգի տակ է դնում քո գոյությունը, դու պետք է ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵՍ, բառիս ամենաբուն իմաստով՝ ամեն ինչ – ՄԱՏԴ ԱՉՔԸ ՄՏՑՆԵՍ, ատամներով իր կոկորդին կառչես ու փռթես կամ ՔՆԵՐԱԿԸ ԾԱՄԵՍ, այլ ոչ թե… ձև տաս, թե պաքարում ես:

Մեր պետությունը 27 տարի չէր հավատում, որ կենաց ու մահու պայքար է գնում և, մի ձեռքով պատերազմելով, մյուսով ԼՐԻՎ ԱՅԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԷՐ ԶԲԱՂՎԱԾ, ընդ որում առաջնայինն էր հենց դա: Մեր պետությունը հիմա էլ չի հավատում, որ պատերազմում է, Սնուփ Դոգը վկա:

Վերջին պատերազմում ևս չէին հավատում, որ պատերազմ է, այլ… սպասում էին զինադադարի, ռուսի միջնորդությանը, Թրամփի խոսքին, Ալիևի մահին, սպասում էին և ամեն ինչ անում էին, ԲԱՑԻ ԻՐԱՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՒՑ (խոսքս խրամատներում կռիվ տվող քաջարի տղերքի մասին չէ), ամեն ինչ անում էին, բացի մատը թուրքի աչքը մտցնելուց կամ Հադրութի տներն ու Մատաղիսի ջրամբարը պայթեցնելուց: Երկրորդ գիծ չէին ստեղծում, ականներով բեռնված բեռնատարները շուռ չէին տալիս ճանապարհի վրա, որ ականներն ուղղակի ցրվեին, սպասում էին, սպասում էին, որ… ահա, ահա, մի քիչ էլ և… կավարտվի, այն դեպքում, երբ թշնամին հետևողականորեն մեզ ոչնչացնում էր՝ ինչպես իրական, մահացու պատերազմում:

Եվ հիմա… գեներալներ են գերվում, որովհետև…

…Էհհհ, ցավում եմ գերյալների համար, բայց, ԵԹԵ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԵՆՔ, ԱՊԱ ՊԵՏՔ Է ԻՐԱՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄԵՆՔ, իսկ մեր գեներալներն էլ պետք է ոչ թե թշնամու անցակետն անցնելի՞ս գերեվարվեին, այլ, թողնելով, որ մարդիկ անցնեն, նռնակները վրաները և հստակ հրամանով առ ինչ որ մեկը, որ իրենց գերվելու պահին, եթե իրենք չհասցնեն կամ չկարողանան իրենց պայթեցնել ու ոչինչ անել հնարավոր չլինի, ԻՐԵՆՑ ՍՊԱՆԵՆ, մահացու ճեղքման գնալու վճռականությամբ ամենահավատարիմների հետ Մայր Հայաստան անցնեին՝ ուժով, խորամանկությամբ, բաց, գաղտնի, ցերեկով, գիշերով – դա էական չէ:

Ես երկար մտածեցի, այս ամենը գրե՞լ, թե՞ ոչ, կներեք, եթե գրածս ոմանց տհաճ կթվա: Կներեք, տղերք, ու հասկացեք ինձ – ՄԵԶ ՈՒԺԵՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ, մենք պետք է ուժեղանանք, այլ ելք չկա, իսկ այդ պարագայում այս ամենը խիստ կարևոր է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930