Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է աջակցել Արցախից բռնի տեղահանված քաղաքաշինության բնագավառի մասնագետներին

Սեպտեմբեր 29,2023 20:33

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է համագործակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքաշինության բնագավառի մասնագետների հետ: Քաղաքաշինության կոմիտեի թափուր հաստիքներին ծանոթանալու համար շինարարները, ճարտարապետները, ճարտարագետները, տեխնիկական հսկողները, փորձաքննություն իրականացնողները և քաղաքաշինական գործունեության այլ տեսակներով զբաղվող մասնագետները կարող են այցելել կոմիտեի պաշտոնական կայք՝: Հետաքրքրված անձինք կարող են նաև զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին՝ 011 621 735, 011 621 768 հեռախոսահամարներով (Անձնակազմի կառավարման բաժնի պետ Ալվարդ Գրիգորյան):

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված գործունեություն ծավալելու, մասնագիտական հավաստագրման մասին խորհրդատվություն ստանալու նպատակով կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի լիցենզավորման վարչություն՝ 011 621 730, 011 621 761, 011 621 763 և 011 621 766 հեռախոսահամարներով (Լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյան):

Միաժամանակ Քաղաքաշինության կոմիտեն պատրաստակամ է աջակցելու քաղաքաշինության բնագավառի մասնագետների զբաղվածության հարցի լուծմանը նաև մասնավոր ոլորտում՝ համագործակցելով ոլորտի կազմակերպությունների և մասնագիտական կառույցների հետ:

Լրացուցիչ պարզաբանումների, մանրամասն խորհրդատվության և ընդունելության համար գրանցվելու նպատակով կարող եք զանգահարել կոմիտեի թեժ գծի 011 621 769 հեռախոսահամարով:

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930