Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը անցկացրեց խորհրդակցություն՝ ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Տավուշի մարզում կեցության պայմաններով ապահովելու և աջակցություն ցուցաբերելու հարցեր, հայտնում է ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմը:
Այսօր Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցներ այցելել են Իջեւանի բժշկական կենտրոն, որտեղ երեկ լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Տավուշի մարզում վերաբնակեցված Սարդարյանների երեխան։
Սարդարյանների ընտանիքը տեղահանվել է Մարտակերտի Ճանկաթաղ գյուղից, վերաբնակեցվել Իջևանում։